Կիմ Չեն Ընը ղեկավարել է բազմանպատակային հրթիռների ուսումնական արձակումները
ԱՐԽԻՎ
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը թիվ 851 զորամասում ղեկավարել է բազմանպատակային հրթիռների ուսումնական արձակումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը, արձակումներն իրականացրել են զորամասի, որի տեղաբաշխումը չի ճշտվում, կանանց անձնակազմերը:
Կորեական ժողովրդական բանակի գերագույն գլխավոր հրամանատարը գովել է հրթիռաձիգ կանանց, «որոնք հաջողությամբ խոցել են նշված թիրախները»: Կիմ Չեն Ընը կարգադրել է ակտիվացնել զինծառայողների ինտենսիվ վարժանքների անցկացումը՝ հաջորդ տարի իսկական ճակատամարտերին նրանց պատրաստվածությունն ստուգելու» համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը