Բաքվում զանգվածային ինքնասպանության հերթական փորձն է կատարվել
ԱՐԽԻՎ
Միանգամից 5 մարդ սպառնացել է նետվել Բաքվի Գարաչուխուր ավանում անավարտ բազմահարկ շենքի տանիքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով report.az-ը, Բաքվի Սուրախանիի ոստիկանությունը հայտնել է, որ կյանքին վերջ դնել սպառնացողներին հաջողվել է համոզել հետ կանգնել այդ մտքից: Շենքի տանիքից վերջիններիս իջեցրել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները: Այդ անձանց ինքնասպանության դիմելու փորձի պատճառը չի հաղորդվում:
Նման զանգվածային ինքնասպանության փորձ Բաքվում տեղի է ունեցել ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին ևս: Բաքվի Սուրախանի շրջանում 5 բանվոր շինարարներ փորձել են նետվել 15 հարկանի կիսակառույց շենքի տանիքից' այդպես բողոքելով իրենց աշխատավարձն ամիսներ շարունակ չվճարվելու դեմ:
Միայն վերջին շաբաթվա ընթացքում Բաքվում արդեն 6 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնցից 3-ը' մահվան ելքով:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ին այդ երկրում արդեն ինքնասպանության 233 դեպք է տեղի ունեցել, որոնցից 16-ն անչափահասներ են եղել: Ինքնասպանության 14 դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանում այս տարվա ընթացքում ինքնահրկիզման է դիմել արդեն 13 քաղաքացի, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքներն իշխանություններից կողմից խախտելու, կաշառք պահանջելու և այլ պատճառներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)