ԿԴՀ-ում առնվազն վեց մարդ է զոհվել ինքնաթիռի աղետի հետևանքով
ԱՐԽԻՎ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) արևելքում Ուվիրայի լեռներում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ: Ինչպես դեկտեմբերի 30-ին հաղորդել է ՍԱՊԱ գործակալությունը, հանրանավն Ուգանդայից չվերթ էր կատարում Պուենտ Նուար նավահանգիստ (Կոնգոյի Հանրապետություն): Լրալցավորման համար ճանապարհին վայրէջք է կատարվել Բուրունդիի մայրաքաղաք Բուժումբուրայի օդանավակայանում, իսկ թռիչքից չորս րոպե հետո ինքնաթիռը լեռն է մխրճվել արդեն ԿԴՀ-ի տարածքում:
«Մենք առայժմ չգիտենք՝ ինքնաթիռում ուղևորներ եղել են, թե ոչ,- ասել է ԿԴՀ-ի իշխանությունների ներկայացուցիչ Նոյելա Նաֆրանկան:- Միայն հայտնի է, որ ինքնաթիռը վարել է վեց օդաչուից բաղկացած անձնակազմը: Ավիահանրանավն այրվել է, այնպես որ նրանք ողջ մնալու շանսեր չեն ունեցել»:
Սկսվել է աղետի պատճառների հետաքննություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)