Բեռլինում մեկնարկում է «նորմանդական ձևաչափով» հանդիպումն ԱԳ նախարարների մակարդակով
ԱՐԽԻՎ
Հունվարի 12-ին Բեռլինում տեղի կունենա «նորմանդական ձևաչափով» հանդիպում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Իսկ հունվարի 15-ին Աստանայում «նորմանդական ձևաչափով» հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնի մասնակցությունը կախված կլինի փորձագիտական մակարդակով նախապատրաստական աշխատանքի արդյունքներից: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այն դեպքում, եթե հունվարի 15-ի հանդիպման նախապատրաաստումը գործնական փուլ մտնի, մենք համապատասխան հայտարարություն կանենք դրան նախագահ Պուտինի մասնակցության վերաբերյալ»,- ասել է Պեսկովը, որի խոսքը հունվարի 12-ին մեջբերել է «Վեդոմոստի» թերթը:
Դեկտեմբերի 29-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ «նորմանդական ձևաչափով» բարձր մակարդակի հերթական հանդիպումը, որը նվիրված կլինի երկրի արևելքի իրադրության կարգավորմանը, կկայանա հունվարի 15-ին Աստանայում:
Հունվարի 9-ին Եվրամիությունում հայտարարել են, որ «նորմանդական ձևաչափով» նախագահների հանդիպումն առայժմ հաստատված չէ, հաղորդել է «ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)