Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարեն Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) 

Պատգամավորը համարում է, որ Փարիզի ահաբեկչությունը քաղաքական նկատառումներով հաշվարկված ծրագիր էր

ԱՐԽԻՎ

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը «Իսլամական պետության» մեսիջն էր ամբողջ աշխարհին, որ ինքը ոչ միայն Մերձավոր Արևելքում է, այլ նաև Եվրոպայում, և խմբավորումը նման մեթոդներով փորձելու է լուծել իրենց խնդիրները:

Հունվարի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: «Ֆրանսիան այն երկիրն է, որտեղ ցանկացած մարդ կարող է պայքարել իր իրավունքների համար և հասնել արդարության: Սակայն այս դեպքում տվյալ գործողությունն իրականացրած անձինք իրենց իրավունքների համար չէին պայքարում, այլ փորձեցին ցույց տալ ամբողջ աշխարհին, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն Եվրոպայում է և իր խնդիրները լուծելու է հենց նման մեթոդներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հունվարի 11-ին Փարիզում տեղի ունեցած միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին, որին մասնակցել են շուրջ 50 երկրների ղեկավարներ՝ Թևան Պողոսյանն ընդգծեց, որ քաղաքակիրթ աշխարհն այդ երթով ցույց տվեց, որ դեմ է մարդասպանություններին և ահաբեկչություններին: Նա ընդգծեց, որ նման դեպքերից պետք է անել հետևություններ, հարգել մյուսների հավատը և իրավունքները՝ միևնույն ժամանակ պայքարելով սեփական իրավունքների համար, իսկ այդ պայքարի ճանապարհին բոլորը պետք է հայտնաբերեն չարը և առաջին հերթին պայքարեն դրա դեմ:

Պատգամավորը չհամաձայնեց այն մտքի հետ, թե այս ահաբեկչությունը Եվրոպայի վատ միգրացիոն քաղաքականության հետևանքն է: Նա ընդգծեց, որ այստեղ խնդիրը ոչ թե միգրացիոն քաղաքականությունն է, այլ մարդկանց ընկալումները: Նրա խոսքով՝ սա քաղաքական նկատառումներով հաշվարկված ծրագիր էր, որը դեռ պետք է հասկանալ, թե ուր է տանելու:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն էլ հակադարձեց տեսակետին, թե Փարիզի ահաբեկչությունը տեղի է ունեցել կրոնական հողի վրա: Նա նկատեց, որ հունվարի 11-ին կայացած սգո երթին իսլամական աշխարհը ցույց է տվել, որ գտնվում է քաղաքակրթական այն ճամբարում, որտեղ դատապարտելի են նման երևույթները:

Նա կարծիք հայտնեց, որ այսքանից հետո ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ Եվրոպայում և աշխարհում կխստացվեն հակաահաբեկչական միջոցառումները՝ նման դեպքերը բացառելու համար: «Ես կարծում եմ, որ Եվրոպան նոր պայքար կսկսի մարդկային արժեքների, իրավունքների հաստատման համար, որովհետև կարող եմ ասել, որ վերջին տարիներին այդ պայքարը մի փոքր «նստել էր» և ավելի շատ բյուրոկրատական բնույթ էր կրում»,- ասաց Սեդրակյանը:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Charlie Hebdo խմբագրության վրա ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ՝ 10 լրագրող, որոնց թվում' ամսագրի գլխավոր խմբագիր Ստեֆան Շարբոնիեն։ Ահաբեկչական հարձակումը մասնագետները կապում են ամսագրում զետեղված սուր ծաղրանկարների հետ ։ Ահաբեկչական գործողությունն իրականացրած Կուաշի եղբայրները Ֆրանսիայի ոստիկանության իրականացրած գործողության արդյունքում սպանվել են: Հունվարի 11-ին Փարիզում տեղի է ունեցել ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող երթ, որին մասնակցել են շուրջ հինգ տասնյակ պետությունների, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, արտգործնախարարներ։ Երթին մասնակց ել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին Թրամփը Թիմ Քուքի թեկնածությունը առաջադրել է Nvidia-ի հրաժարական տված ղեկավարի փոխարենԴեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմը
Ամենադիտված