Վախճանվել է Ելենա Օբրազցովան
ԱՐԽԻՎ
Գերմանիայում 75 տարեկան հասակում վախճանվել է նշանավոր օպերային երգչուհի Ելենա Օբրազցովան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին հաղորդել է «Ռոսիա-24» հեռուստաալիքը: Մահվան պատճառն առայժմ չի նշվում:
Ելենա Օբրազցովան՝ ռուս մեցո-սոպրանոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին, ծնվել է 1939 թվականի հուլիսի 7-ին Լենինգրադում: Հարցազրույցներից մեկի ժամանակ նա պատմել է, որ Լենինգրադի բլոկադայից հետո «Աստված միշտ իր հետ է», որովհետև առանց հավատի մարդիկ չէին փրկվի: «Իմ ամբողջ արածն այն տաղանդը մշակելն է, որն ինձ Աստված է տվել»,- ասում է Օբրազցովան:
Նրա ընդգրկուն համերգային երգացանկում տեղ են գտել 18-20-րդ դարերի հարյուրից ավելի կոմպոզիտորների ստեղծագործություններ, օպերային, կամերային և կանտատա-օրատորային, հոգևոր երաժշտություն, ռուսական երգեր, հնագույն ռոմանսներ, դասական օպերետա և այլ ստեղծագործություններ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)