Օլանդը Հաշմանդամների տանը կհարգի ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակը
ԱՐԽԻՎ
Հաշմանդամների տանը հունվարի 13-ին կկայանա վերջին օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հետ հրաժեշտի արարողություն՝ Հինգերորդ հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Այս շաբաթը կլինի սգո շաբաթ: Վաղը (հունվարի 13-ին) Փարիզի ոստիկանական պրեֆեկտուրայի բակում հարգանք կմատուցեն զոհված ոստիկաններին, իսկ Հաշմանդամների տանը՝ նախագահի ներկայությամբ բոլոր զոհվածներին, ինչը կխորհրդանշի բոլոր ֆրանսիացիների միավորումը»,- հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը, որի խոսքը մեջբերում է France-Presse գործակալությունը:
ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ ահաբեկչական գործողությունների և արտակարգ պատահարների շարքն սկսվել է հունվարի 7-ի առավոտյան Charlie Hebdo երգիծական շաբաթահանդեսի խմբագրության վրա կատարված հարձակմամբ: Երեք օրում զոհվել է 17 մարդ, այդ թվում՝ երեք ոստիկան: Հունվարի 9-ին երկու հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է երեք ահաբեկիչ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)