Ֆիզիկական ակտիվության պակասը ճարպակալումից ավելի վտանգավոր է. գիտնականներ
ԱՐԽԻՎ
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ եվրոպացիների շրջանում ֆիզիկական ակտիվության պակասը երկու անգամ ավելի հաճախ է մահվան պատճառ դառնում, քան ճարպակալումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հետազոտության տվյալների համաձայն, որը հրապարակվել է Clinical Nutrition ամերիկյան բժշկական հանդեսում, Եվրոպայում տարեկան շուրջ 600 հազար մարդ է մահանում հենց ֆիզիկական ակտիվության անբավարարության հետ կապված հիվանդություններից:
Մինչդեռ ճարպակալման հետ կապված հիվանդություններից կրկնակի պակաս մարդիկ են մահանում՝ մոտավորապես 300 հազար:
Գիտնականները հավաստիացնում են, որ օրական արագ տեմպով 20 րոպեանոց զբոսանքը նստակյաց ապրելակերպով պայմանավորված հիվանդությունների լավագույն կանխարգելումն է:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան