Օլանդը Քերիի հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարը և Ուկրաինայի իրադրությունը
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունվարի 16-ին Փարիզում ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին. կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ մղվող պայքարը և Ուկրաինայի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
«Պետության ղեկավարը պետքարտուղարին խնդրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային փոխանցել իր շնորհակալությունն այն աջակցության համար, որն ԱՄՆ-ը ցուցաբերեց անցյալ շաբաթ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո: Հանրապետության նախագահը և պետական քարտուղարը համաձայնություն են ձեռք բերել ահաբեկչության դեմ պայքարի գործում երկկողմ համագործակցության հետագա ուժեղացման շուրջը»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
ՌԻԱ Նովոստին նշում է, որ Օլանդը և Քերին քննարկել են օրակարգի հրատապ հարցերը, մասնավորապես, այն ջանքերը, որոնք «նորմանդական ձևաչափի» շրջանակներում ձեռնարկվում են Ուկրաինայի ճգնաժամի լուծման համար: Նրանք նաև արծարծել են Սիրիայի, Իրաքի և Լիբայի իրադրությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)