Դմիտրի Կիսելյովը «Ռոսիա 1»-ի եթերում անդրադարձել է Գյումրիի ողբերգական դեպքերին (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի պետական հեռուստաընկերության РОССИЯ 1 ալիքի կիրակնօրյա ծրագիրը, որը վարում է «Ռուսաստանն այսօր» գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովը, անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած ողբերգությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Պատուհաս Գյումրիում» վերտառությամբ նյութում, Կիսելյովը, մասնավորապես, նշել է, որ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, հնարավոր չէր անգամ պատկերացնել: Հանցագործ Դմիտրի Պերմյակովը, ով սպանել է 6 հոգու և հարել է աղանդավորական շարժումներից մեկին, սպանդից հետո փորձել է փախչել Թուրքիա: Հաղորդավարը նշել է, որ տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որոնց մասնակցել են նաև որոշ սադրիչներ: Դմիտրի Կիսելյովը կարևորել է, որ ընդունվել է Պերմյակովին Հայաստանում բաց դատավարությամբ դատելու ճիշտ որոշում և նշել, որ հանցագործը պետք է ստանա ամենածանր պատիժը:
«Այս վայրի հանցագործությունը հակասում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ոգուն»,- ասել է մեկնաբանը, ով հավելել է, որ Ռուսաստանը գիտակցում է հայ ժողովրդի վերապրած մղձավանջի խորությունը: Սա ընդհանուր ցավ է, որը պետք է ավելի մոտեցնի հայ և ռուս ժողովուրդներին, քանզի երկու ազգերը միշտ միասին են եղել փորձության պահերին, ամփոփել է Կիսելյովը:
Դիտել 1:25:00-ից


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)