ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան առջև ծաղիկներ կդրվեն՝ ի հիշատակ Սերյոժա Ավետիսյանի
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի հայերի միությունը հունվարի 21-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մոտ կկազմակերպի հատուկ արարողություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մասնակիցները ծաղիկներ կդնեն դեսպանատան առջև՝ ի հիշատակ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանի, ով ծանր վիրավորվել և հունվարի 19-ին մահացել էր Գյումրիում տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդի հետևանքով:
Ողբերգության կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության նախագահները:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետևանքով: Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ հունվարի 19-ին մահացել է: Կասկածյալ Վալերի Պերմյակովին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)