ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է «սառեցված» հակամարտություններ ստեղծելու մեջ
ԱՐԽԻՎ
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը Մոսկվային մեղադրել է իր սահմանների մոտ «սառեցված» հակամարտություններ ստեղծելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք նման ռազմավարության ականատեսներն ենք եղել նաև ավելի վաղ: Նախքան Արևելյան Ուկրաինան, մենք այն տեսել ենք Ղրիմում, նախքան Ղրիմը մենք դա տեսել ենք Վրաստանի տարածաշրջաններում՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում, նախքան Վրաստանը՝ Մերձդնեստրում»,- ասել է Փաուերը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Ուկրաինային նվիրված նիստում:
«Մոսկվայի կողմից սարքված բոլոր այս ճգնաժամերը նույնական են. անջատել հարևան երկրի մի մասը և այնտեղ ստեղծել «սառեցված հակամարտություն»: Ռուսաստանը մշտապես փորձում է էլ ավելի խորը սառեցնել այդ հակամարտությունները»,- պնդել է ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը:
Փաուերն անընդունելի է համարում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման՝ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի պլանը: «Այդ պլանի նպատակն անջատականների կողմից Ուկրաինայի տարածքի գրավման լեգիտիմացումն է և Ուկրաինայի տարածքում ռուսական զորակազմի ու տեխնիկայի գտնվելու օրինականացումը»,- ասել է Փաուերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)