Ավտոմեքենան արգելափակվել է Սևանա լճում
ԱՐԽԻՎ
Հունվարի 27-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Բերդակունք գյուղում՝ գազալցակայանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան առջևի հատվածով արգելափակվել է Սևանա լճում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Միջպետական Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Սևան հատվածում (22-րդ կմ) հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 34 ZS 858 պետհամարանիշով ավտոմեքենան. տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)