Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից ավելի ազատ է. Freedom House
ԱՐԽԻՎ
Հեղինակավոր Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական` «Ազատությունն աշխարհում 2015» զեկույցը, որում նշել է, որ իրավունքի և ազատությունների վարկանիշով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջ է անցնում Ադրբեջանից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, զեկույցի համաձայն` 7 բալանոց սանդղակով, որտեղ 1-ը նշանակում է ամենաազատ, իսկ 7-ը` ազատության բացակայություն, քաղաքական իրավունքների մակարդակի համար ԼՂՀ-ն ստացել է 5 բալ, և ևս 5 բալ` քաղաքացիական ազատությունների մակարդակի համար, այն դեպքում, երբ Ադրբեջանն այդ վարկանիշում ցած է գլորվել և երկու վարկանիշերում էլ ստացել 6 բալ` մոտենալով գործնականում ժողովրդավարական ազատությունների ամբողջական բացակայության ցուցանիշին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)