Երեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը» Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան Առաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել» Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա «Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն Աղաբաբյանը Բախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Մեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն Պապիկյան Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենին Հռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերով ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի Հայաստան Հայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերը Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ 

Աշխարհը չպետք է տարբերակում մտցնի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև. Ջեֆրի Ռոբերտսոն

ԱՐԽԻՎ

Մարդու իրավունքների եվրոպական դաըտարանում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատական լսումների ժամանակ հայկական պատվիրակության անդամներից միջազգային մակարդակի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնը նշել է, որ 1915 թվականին Օսմանյան կառավարության նպատակը, ինչպես Բեռլինին ներկայացրել էր այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆ Մետտերնիխը, «հայկական հարցի վերացումն էր՝ հայ ժողովրդի ոչնչացման միջոցով»:

«Հայերի, իսկ այնուհետև Գերմանիայում հրեաների հետ կատարվածն էր, որ հիմք տվեց Ռաֆաել Լեմկինին ստեղծել «ցեղասպանություն» բառեզրը' բնորոշելու համար մարդկության դեմ հանցագործություններից ամենածանրը: Հանցագործություն, որի դեմ այսօր բոլոր պետությունները պարտավորվել են պայքարել միջազգային իրավունքի ուժով: Պարտավորություն, որն, ըստ միջազգային Կոնվենցիայի 20-րդ հոդվածի, ներառում է խտրականություն, թշնամանք կամ բռնություն հրահրող ռասայական ատելություն քարոզելու արգելքը: Տվյալ դեպքում այն է, թե արդյոք շվեյցարական օրենքը, որով դատապարտվել էր Փերինչեքը (Քրեական օրենսգրքի 261բիս հոդվածը), համատեղելի է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորվող խոսքի ազատության հետ: Խնդիրն այն է, թե արդյոք դրա կիրառումը պետությունների հայեցողության սահմաններում է, երբ որոշվում է ռասիստական մտադրությամբ արվող հայտարարությունների նկատմամբ կանխարգելիչ միջոցներ կիրառելու հարցը»,- ասել է Ռոբերտսոնը:

Իրավապաշտպանը շեշտել է, որ 10-րդ հոդվածը Կոնվենցիայի ուրույն ձևն է ասելու «Ես Շառլի եմ» (Je Suis Charlie)՝ տեղեկություններ, քննադատություն և երգիծանք փոխանակելու թույլտվության վոլտերյան, բայց ոչ վիրավորական իմաստով:

«Այս հոդվածը հօգուտ խոսքի ազատության սահմանում է կանխավարկած մի Կոնվեցիայում, որը պաշտպանում է առանց խոշտանգումների և խտրականության ապրելու, «ես հրեա եմ», «ես մահմեդական եմ», կամ «ես հայ եմ» ասելու այլոց իրավունքներն ու արժանապատվությունը, չվախենալով, որ կքննադատվի կամ կստորացվի: Այդ պատճառով է, որ 10-րդ հոդվածն ունի դրույթ, որը թույլ է տալիս օրենքով սահմանափակել խոսքն այն դեպքերում, երբ այն կարող է, կամ մտադիր է պատճառել որոշակի վնաս. հրահրել բռնություն, ռասայական ատելություն կամ հանրային անկարգություններ»,- ասել է Ռոբերտսոնը' հավելելով, որ իրավաբանության դոկտոր և իր ետևում քաղաքական կուսակցություն ունեցող խորամանկ ու կատաղի ռասիստի շուրթերից հնչող ցեղասպանության ժխտումը կարող է ունենալ կրկնակի ազդեցություն. ստիպել ցեղասպանությունը վերապրածներին, նրանց երեխաներին ու թոռներին զգալ այն անարժեքությունը, արհամարանքն ու ստորացումը, որ եղել է սկզբնական եղեռնագործների մտքին, ինչպես նաև առաջացնել ոճրագործների նկատմամբ հիացմունք ու նրանց հետ մրցելու վտանգավոր ցանկություն: «Այս գործում շվեյցարական դատարանները վճռեցին, որ Փերինչեքի մտադրությունները ռասիստական էին, որ նրա թուրքերեն արտասանված խոսքերը նպատակ ունեին ոգևորելու Թուրքիայում իր աջակիցներին, և ուղղված էին ընդդեմ հայերի, որպես ագրեսորների, ի պաշտպանություն իր հերոս Թալեաթ փաշայի' օսմանյան Հիտլերի: Մենք ընդունում ենք, որ որոշ ողջամիտ մարդիկ կմտածեն, որ այս գործում շվեյցարական դատարանները չեն պահպանել ճիշտ հավասարակշռություն (ինչպես ներքոհիշյալ 7 դատավորներից 5-ը) և որ Փերինչեկի նման անձնավորության տարօրինակություններն ավելի շուտ ծիծաղելի են, քան վտանգավոր: Դա, իհարկե, չի նշանակում, որ օրենքն ինքնին հակասում է Կոնվենցիային, ինչպես նաև չի նշանակում, որ դրա կիրառումն այս գործում պետք է հանգեցնի նրա օգտին կայացվող որոշման: Նման հետևություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե շվեյցարական դատարանների որոշումները լինեին պետություններին թույլատրելի հայեցողության սահմաններից դուրս, կապված այն օրենքների հետ որոնք հետապնդում են ռասայական խտրականության և բռնության դեմ պայքարի իրավաչափ նպատակ»,- ասել է Ռոբերտսոնը' հավելելով, որ հայեցողության սահմանը պետք է որոշվի կանխված նրանից, թե արդյոք Փերինչեկի արտահայտությունը հանրային կարևորություն ներկայացնում է, թե ոչ:

«Փերինչեքի սադրիչ առարկությունները որևէ կարևորություն չէին ներկայացնում: Դրանք չունեին կշիռ, հնչելով մի մարդու կողմից, որը հայտարարում էր, որ որևէ ապացույց երբևէ չի փոխի իր կարծիքը, և հիմնված չէր որևէ փաստարկի վրա. դա գաղափարական տեսանկյունից անբովանդակ ինքնագովազդ էր, և նա չի կարող հավակնել ավելի մեծ արտոնության, քան որևէ պոռնոգրաֆիայով զբաղվող անձ կամ խաբեբա: Դատարանի կողմից միամտություն էր պնդել, թե նրա հայտարարությունները քաղաքական, պատմական կամ նույնիսկ իրավական արժեք ունեին, որովհետև արվել էին կոնֆերանսի ժամանակ կամ թեժ բանավեճի մաս էին, ինչը ոչ մի նշանակություն չունի, որովհետև, ըստ էության բոլոր երեք դեպքերում էլ որևէ բանավեճ չկար և հայտարարություններն արվել էին Թուրքիայի ներքին լսարանի համար: Նրան «քաղաքական գործիչ» անվանելն անտեղի լրջություն է հաղորդում նրա խոսքերին. նա անուղղելի ցեղասպանություն ժխտող է և հանցագործ: Փաստը հաստատող հիմնական մարմինները' շվեյցարական դատարանները, եզրակացրին, որ նրա հայտարարություններն արվել էին ռասիստական նպատակով: Ուստի նրա՝ ռասիստական շարժառիթով արված հայտարարությունների հասարակական վտանգը գնահատելիս, շվեյցարական դատարաններն իրավասու էին ունենալ հայեցողության լայն սահման»:

ՄԻԵԴ բարձրագույն ամբիոնից խոսելով Հայաստանի ծրագրերի մասին Ռոբերտսոնը շեշտել է, որ Հայաստանի հիմնական նպատակն է հերքել վճռում առկա պնդումները, որոնք կասկածի տակ են դնում, որ 1915 թվականի ջարդերն ու տեղահանությունները ցեղասպանություն են: «Ցեղասպանության վերաբերյալ չի կարող լինել կոնսենսուս, քանի որ աշխարհի 190 երկրներից միայն 20-ն են այն պաշտոնապես ճանաչել: Սա ակնհայտորեն անհաջող փաստարկ է, քանի որ երկրների մեծ մասն երբևէ չի քննարկել այս հարցը: Իսկ այն պետությունները, որոնք ճանաչել են, դա արել են լուրջ պատմական և իրավական քննարկումներից հետո: Այդ երկրների թվում են Եվրոպական գրեթե բոլոր առաջատար պետությունները, ԱՄՆ 50 նահանգներից 43-ը: Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորությանը, ապա Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան ճանաչել են ցեղասպանությունը, հետևաբար Դատարանին թուրքական կառավարությունը ապատեղեկատվություն է տրամադրել Բրիտանական կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Ցեղասպանության վերաբերյալ աճող կոնսենսուսի և միջազգային քրեական դատարանի որոշումների պատճառով Միացյալ Թագավորությունը մի քանի տարի առաջ հրաժարվել է «ցեղասպանության անորոշության» վերաբերյալ դիրքորոշումից, ինչպես դա ապացուցվում է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական փաստաթղթով: Թվում է՝ 117-րդ պարբերությունն ակնարկում է, թե 1915 թվականի դեպքերի վերաբերյալ երբևէ չեն կարող վերջնական եզրակացություն կամ օբյեկտիվ ու բացարձակ ճշմարտություն: Եթե այդ պարբերության իմաստը հենց դա է, ապա սա վնասակար անհեթեթություն է և ծանր վիրավորանք յուրաքանչյուր հայի նկատմամբ, ում հարազատները սովամահ են արվել ու սպանվել իրենց ազգային պատկանելիության և կրոնի համար: Մի դատարան, որ հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հավատի վրա և, հետևաբար, նաև այն հավատի, որ ոճրագործությունների հեղինակները կարող են դատապարտվել մեղքը ողջամիտ կասկածից վեր հիմնավորող ապացույցների հիման վրա, ինչպես կարող է կարծել, թե կոտորածներն ու մահվան քայլերթերն էությամբ վիճելի են և հակասական»: Ռովերտսոնն վիրավորական և սխալ քայլ է որակել Հայոց Ցեղասպանության ժխտման և Հոլոքոստի ժխտման միջեւ տարբերակումներ մտցնելը:

«Հոլոքոստի դեպքում առկա են «գազախցերի գոյության» կոնկրետ ապացույցներ: Բայց այստեղ ևս առկա են մահվան քայլերթերի ու կոտորածների կոնկրետ ապացույցներ, ինչպես մանրամասն կներկայացնի Ամալ Քլունին: Դատարանն այնուհետ պնդում է, որ Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը դատապարտել էր նացիստներին և, որ նման որևէ դատարան երիտթուրքերին չի դատապարտել: Իհարկե դատապարտել է' Թուրքիայի ռազմական տրիբունալը 1919 թվականին, կիրառելով միջազգային ռազմական իրավունքը դատապարտել էր Թալեաթ փաշային և նրա բանդային: Բայց այստեղ Դատարանն ակնհայտորեն ասում է, որ չես կարող ոճրագործությունն անվանել «ցեղասպանություն» քանի դեռ դրա վերաբերյալ չկա միջազգային դատարանի վճիռ, մի բան, որը անհեթեթ է: Նույնիսկ Հոլոքոստը չէր կարող որակվել ցեղասպանություն ըստ այս չափանիշի, քանի որ Նյուրնբերգի 1946 թվականի վճիռն այս հանցագործության մասին որևէ նշում չի պարունակում. Այն ստեղծվեց ցեղասպանության վերաբերյալ 1948 թվականի Կոնվենցիայով: Սրանք ակնհայտ սխալներ են, և մենք Մեծ պալատին կոչ ենք անում չկրկնել: Դրանք առաջ են մղում այն գաղափարը, որ Հոլոքոստը միակ «իրական» ցեղասպանությունն է, իսկ մնացած բոլորը հավետ մղված են տեսության ու բանավեճի տիրույթ: Իհարկե, Հոլոքոստը մարդկության դեմ ամենածանր հանցագործության սարսափելի օրինակ է, սակայն սխալ է ներել կամ նվազեցնել ռասայական կամ կրոնական հողի վրա իրականացված այլ զանգվածային կոտորածներ, որովհետև դրանք ավելի քիչ զոհեր կամ սպանության այլ մեթոդներ են ունեցել: Հայերի, հրեաների, բոսնիացիների կամ Ռուանդայի թութսիների համար կարևորն իրենց մահվան եղանակը չէ, կամ այն, թե արդյոք իրագործողները դատապարտվել են միջազգային դատարանների կողմից, թե ոչ, այլ այն, որ նրանց համարել են ապրելու ոչ արժանի, որովհետև նրանք հրեաներ, հայեր, կամ թութսիներ էին»,- ասել է Ռոբերտսոնը' եզրափակելով իր ելույթը հետևյալ կերպ.

«Փորձելով արտոնություն տալ Հոլոքոստին որպես միակ ցեղասպանություն, այս վճռի տրամաբանությունը վտանգում է ցեղասպանության կանխարգելման կենսական պատճառը և չպետք է երբևէ շտկվի»:

ՄԻԵԴ Մեծ պալատում թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով լսումները կայացել են հունվարի 28-ին: Դատարանը գործի առնչությամբ որոշում կկայացնի 6-8 ամսվա ընթացքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երեք եպիսկոպոսներ իշխանություններին զգուշացրել են․ «Պետությունը չպետք է որոշի՝ ով է Ամենայն Հայոց Կաթողիկոսը»Bloomberg. Վիետնամը և Պանաման կարող են հանվել ԵՄ հարկային սև ցուցակիցՕլանդը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի՝ որպես դաշնակցի հուսալիությունըՀայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. ԿոնջորյանՎադեֆուլը Կալասին տեղեկացրել է Նյու Յորքում Լավրովի հետ բանակցությունների արդյունքների մասինԱղիքային միկրոֆլորան կարող է օգնել ավելի վաղ գնահատել շաքարախտի վտանգըՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիԼեհաստանը նորովի կարձագանքի Ռուսաստանից թռչող օբյեկտներինՀռոմի պապը կոչ է արել Եվրոպային վերջ դնել բարբարոսությանը հարաբերություններում և պատերազմներումՊուտինը պաշտոնից ազատել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի դեսպանինԱռաքել Սրբազանը՝ Եկեղեցու մասին զեկույցի վերաբերյալ․ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»Արաբկիրում ծեծկռտուք է եղել․ 7 անձ ձերբակալվել է, մեկի նկատմամբ սպանության փորձի կասկած կա«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Արսեն ԱղաբաբյանըԲախում «Շախմատի տան» դիմաց․ «Mercedes»-ը բախվել է մոպեդին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՄեր զինվորներին մատուցվող սննդի որակն էլ ավելի պետք է բարելավվի. Սուրեն ՊապիկյանՓաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ»-ի գործադիր տնօրենինՆիդեռլանդները տասը միլիոն եվրո կհատկացնի ուկրաինացի զինծառայողների վերապատրաստման համարՀռոմեական բաղնիքները Բաթում. հին քաղաքի առօրյայի հետքերովԱՄՆ-ի պատժամիջոցները չեն կանգնեցրել իրանական ավիաչվերթները դեպի ՀայաստանԻսպանացի օդերևութաբանները անցած ամառը անվանել են վերջին մեկուկես դարի ամենատաքըՀայ երեխաներին՝ արգելք Ստամբուլում, Էրդողանը՝ «Ղարաբաղը Ադրբեջանինն է», 44-օրյայի չսպիացող վերքերըՎաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալPolitico. ԵՄ կուսակցությունը սկսում է անհատական ​​անդամակցություններ վաճառել տարեկան 20 եվրոյովԳնահատվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները․ զեկույցում նաև քննադատություն կաՈւկրաինայում տղամարդը խուսափել է զորակոչից՝ պարապլանով թռչելով դեպի ՄոլդովաՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՎահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանը և Ծովինար Վարդանյանը գործուղվում են ԹբիլիսիՀայաստանում աշխատատեղերի թվաքանակն ավելացել է 4.7%-ով՝ հասնելով 830,417-ի․ ՊԵԿԳասպարյանը դատի է տվել ՊՆ-ին․ 22-ամյա որդուն բանակ զորակոչելու հարցը հասել է դատարանՄեսսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցել է ռեկորդինԵրևանի ենթակայանի հրդեհի հետ կապված ուշագրավ հետք․ Պետրոսյանը հրապարակել է 1969 թվականի տրանսֆորմատորի լուսանկարըՀունգարիայի վարչապետը զրկվել է անձեռնմխելիությունից28 ժամ ջուր չի լինելու Շիրակի մարզումՁևի համար խաղաղություն է հաստատվել, ամենափոքր պատրվակից պատերազմ կսկսվիԳերիների վերադարձ որպես պահանջ չեն ներկայացնում, այլ ակնկալում են․ ակնհայտ է խոսույթի փոփոխությունըԵրեկ բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել. Վարուժան ԳեղամյանԾիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քննչական խումբ է ձևավորվելՏավուշի մարզի Բերդ համայնքին է վերադարձվել 5.9 հա մակերեսով 3 հողամասՄիջազգային կոալիցիան Իրաքում գտնվող ռազմական բազաները հանձնել է երկրի կառավարությանըՀայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինիՉի կարելի տգիտության քարոզ անել՝ անգործությունը հիմնավորելու համար․ Տարոն ՍիմոնյանԲաքվում հայ գերիների «դատավարության» նպատակը ՀՀ դեմ հետագայում իրավական գործընթացներ սկսելն էՄարիա Զախարովա․ «Արևմուտքը հետևողականորեն ոչնչացնում է լրատվամիջոցների բազմակարծությունն ու խոսքի ազատությունը»ԵՄ-ն մտադիր է դիտորդի կարգավիճակով միանալ Սաուդյան Արաբիայի կոալիցիային՝ ընդդեմ հութիներիՀԷՑ-ի պատվիրակմամբ իրականացվում է անկախ փորձաքննություն․ Ռոմանոս ՊետրոսյանՉեմ տեսել, որ բանակցություններ վարվեն ու պատանդներ լինեն․ Հրայր ՊալյանԱդրբեջանի թիրախը Հայաստանն է, որ հետո մեղադրեն, թե ՀՀ-ն հանցագործություն է խթանել. ՍիմոնյանԿաթողիկոսը չպիտի՛ հեռանա․ ՔՊ-ին տված քվեն Կաթողիկոսի հեռացման մանդա՞տ էԻ՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդներըՉենք կարող խոսել տևական խաղաղության մասին, երբ ունենք պատանդներ. Աննա Մելիքյան
Ամենադիտված