Իտալիայի վարչապետը փողկապ է նվիրել Հունաստանի վարչապետին
ԱՐԽԻՎ
Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Հռոմում կայացած համատեղ մամուլի ասուլիսից հետո փողկապ է նվիրել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է «Էթնոս» թերթի կայքում: Վարչապետը նվերն ընդունել է ժպիտով՝ խոստանալով այն կապել, երբ կգտնվի հունական հիմնախնդրի լուծումը:
Ցիպրասը փողկապ չի կրում, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ լրագրողներին խոստացել է, որ կսկսի փողկապ կրել, երբ Հունաստանը դուրս գրի իր պարտքերը:
Ցիպրասն իր կողմից Ռենցիին է հանձնել երաժշտական խտասկավառակ՝ Հարավային Իտալիայի հունալեզու գյուղի տարանտելլայով:
Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստին», մամուլի ասուլիսն անցել է անկաշկանդ մթնոլորտում: Դրա ընթացքում Ռենցին համոզմունք է հայտնել, որ կան բոլոր պայմանները Եվրոպայի ինստիտուտների և Հունաստանի իշխանությունների միջև համաձայնություն գտնելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)