Քեմերոնը քաղաքական գործիչներին նախազգուշացրել է սոցցանցերից օգտվելու վտանգների մասին
ԱՐԽԻՎ
Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնը երկրի քաղաքական գործիչներին խորհուրդ է տվել «հանգամանորեն կշռադատել» այն, ինչ նրանք գրում են սոցիալական ցանցերում: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է Twitter միկրոբլոգների ծառայությանը, որտեղ պաշտոնական էջ ունի նաև Մեծ Բրիտանիայի ղեկավարը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ինձ թվում է՝ մենք բոլորս պետք է որոշակի զգուշություն հանդես բերենք սոցցանցերում հաղորդակցվելիս,- նշել է Քեմերոնը:- Ցավոք, քաղաքական գործիչներից շատերը բնավ էլ միշտ չէ, որ Twitter-ում հանգամանորեն կշռադատում են իրենց հաղորդումները: Իսկ երբ սեղմես «ուղարկել» կոճակը, հերթական թվիթի չմտածված լինելու մեջ կարող են համոզվել քո պոտենցիալ ընտրողները»:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիայի վարչապետն ինքն է սոցիալական ցանցերի ակտիվ օգտատեր է ևւ կանոնավոր կերպով համացանցում հաշվետվություններ է հրապարակում կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության մասին, ինչպես նաև հաճախ կարծիքներ է հայտնում այս կամ այն հարցի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)