ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի վիրահատությունը ավարտվել է. Armtimes.com
ԱՐԽԻՎ
ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի մոտ մեկ ու կես ժամ տևած վիրահատությունը ավարտվել է. նրան այժմ տեղափոխել են վերակենդանացման բաժին: Այս մասին այսօր Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Արտակի հարազատներից՝ Արմենը հավելելով, որ վիրահատել են Արտակի քիթը, քանի որ նա ուներ քթի կոտրվածք: Արմենի խոսքով ակտիվիստի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը բավարար է: Հիշեցնենք, որ երեկ դիմակավորված անհայտ անձինք առեւանգել էին ԲՀԿ-ական ակտիվիստին եւ մի քանի ժամ անընդմեջ ծեծի ենթարկել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)