Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության դիտորդ դառնալու դիմում է ներկայացրել
ԱՐԽԻՎ
Հայաստանը դիմել է Շանհայի համագործակցության կազմակերպություն' դիտորդի կարգավիճակ ստանալու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՇՀԿ գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը: Նման կարգավիճակ ստանալու համար կազմակերպությանը դիմել են նաև Սիրիան, Բելառուսը, Ադրբեջանն ու Բանգլադեշը:
Մեզենցևի խոսքով' երկխոսության գործընկերոջ կարգավիճակ ստանալու խնդրանքով վերջերս իրենց է դիմել Մալդիվյան Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև' Նեպալը: «Մեզ համար շատ կարևոր և թանկ են այս դիմումներն ու ուշադրությունը կազմակերպության գործունեության նկատմամբ: Սա ցուցանիշն է նրա, որ կազմակերպությունը ձեռք է բերել հեղինակություն, և այն ազդեցություն ունի տարածաշրջանում»,- ասել ՇՀԿ գլխավոր քարտուղարը:
Համագործակցության շանհայյան կազմակերպությունը ստեղծվել է 2001 թ. հունիսի 15-ին Չինաստանի Շանհայ քաղաքում: Այն մշտապես գործող միջկառավարական միջազգային կազմակերպություն է, որի անդամներն են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի հանրապետությունները: ՀՇԿ-ին նախորդել է «Շանհայյան հնգյակի» մեխանիզմը (հնգյակի կազմում ընդգրկված էին բոլոր պետությունները, բացի Ուզբեկստանից):


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)