Ադրբեջանը շարունակում է մնալ խոսքի ազատությունն ամենաշատը ոտնահարողների շարքում
ԱՐԽԻՎ
Այս տարի Ադրբեջանը կրկին հայտնվել է խոսքի ազատությունն ամենաշատը ոտնահարող աշխարհի 20 երկրների շարքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված աշխարհում մամուլի ազատության տարեկան Ինդեքսում:
«Այս տարի ևս Ադրբեջանը հայտնվել է աշխարհում խոսքի ազատությունն ամենաշատը խախտող 20 երկրների մեջ: Անցյալ տարվա համեմատ իջնելով երկու տեղով' Ադրբեջանը զբաղեցրել է 162-րդ տեղը 180 երկրների մեջ»,- ասվում է զեկույցում:
Զեկույցի առաջին տասնյակում են Ֆինլանդիան, Դանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Նոր Զելանդիան, Ավստրիան, Կանադան, Ջամայկան եւ Էստոնիան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)