Հնդկաստանում գնացքի վթարի հետևանքով կան մեծ թվով զոհեր ու վիրավորներ
ԱՐԽԻՎ
Առնվազն տասը մարդ է զոհվել, ևս ավելի քան հարյուրը՝ վիրավորվել Հնդկաստանի հարավի Խոսուրե քաղաքի մերձակայքում «Ինտեր Սիթի» մարդատար ճեպընթացի վթարի հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 13-ին հաղորդել է NDTV հեռուստաալիքը:
Առայժմ չպարզված պատճառներով այրվել է լոկոմոտիվը, ինչից հետո այն ու ևս ութ վագոն դուրս են ընկել ռելսերից:
Զոհերի թիվը կարող է աճել:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, տեղում աշխատում են փրկարարները: Նրանք հատուկ սարքավորումներ են օգտագործում, որպեսզի մարդկանց դուրս բերեն ճզմված վագոններից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն