Օբաման նկարահանվել է զավեշտական տեսահոլովակում՝ հաջակցութուն առողջապահության բարեփոխման
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նկարահանվել է զավեշտական տեսահոլովակում Միացյալ Նահանգների BuzzFeed նորությունների ինտերնետ-հրատարակության համար: «Բաներ, որ անում են բոլորը, բայց որոնց մասին ոչ ոք չի խոսում» անվանումը կրող տեսագրության մեջ պատկերված է նախագահի և BuzzFeed-ի լրագրողի «նախապատրաստվելը հարցազրույցին», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Օբաման հայելու առջև փորձում է իր ելույթը, ինքն իրեն լեզու է ցույց տալիս, ծոցատետրում նկարում է իր կնոջ՝ Միշելի դիմանկարը, կաթով բաժակի մեջ է թաթախում թխվածքաբլիթը, մոնոպոդի միջոցով սելֆի է անում և բասկետբոլ խաղում երևակայական գնդակով:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Սպիտակ տան ղեկավարը համաձայնել է նկարահանվել տեսահոլովակում, որպեսզի BuzzFeed-ը գովազդի Obamacare բժշկական ապահովագրության ծրագիրը, որին Օբաման մեծ կարևորություն է տալիս: Ինտերնետ-պորտալը զետեղել է հղում, որին հետևելով՝ կարելի է տեղեկատվություն ստանալ այդ ծրագրի մասին: Տեսահոլովակը դարձել է համացանցի հիթը՝ հավաքելով մի քանի միլիոն դիտում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)