Ղազախստանն արտահերթ նախագահական ընտրությունների է գնում
ԱՐԽԻՎ
Ղազախստանի իշխող «Նուր Օթան» կուսակցությունն աջակցում է արտահերթ նախագահական ընտրությունների գնալու հետ կապված Ժողովրդական ասամբելայի խորհրդի առաջարկին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ղազախստանյան ԶԼՄ-ները, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը:
«Ղազախստանի ժողովրդական ասամբելայի խորհուրդը փետրվարի 14-ին հանդես է եկել 2015 թվականին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ նախաձեռնությամբ: Որպես երկրի առաջատար ուժ' «Նուր Օթան» կուսակցությունն ամբողջությամբ պաշտպանում է այդ նախաձեռնությունը»,- հայտնել է կուսակցության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ այսօր աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիք է տարածվում: Իրավիճակը լրջորեն սրում է աշխարհաքաղաքական լարվածությունը: Այդ ֆոնին նույնիսկ աշխարհի ամենազարգացած երկրներում աճում են այլատյացությունը, կրոնական անհադուրժողականությունը, ուժեղանում են արմատական գործողությունները: Եվ այդ ամենի դեմ համակարգված պայքարը շարունակելու համար իշխող կուսակցությունը որոշել է արտահերթ նախագահական ընտրություններով ամրապնդել իր նկատմամբ ժողովրդի վստահությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)