Խարկովում կատարված ահաբեկչական գործողության զոհերի թիվը հասել է երեքի
ԱՐԽԻՎ
15-ամյա դեռահասը, որը տուժել էր փետրվարի 22-ին Խարկովի Մարզապալատի մոտ իրականացված պայթյունի հետևւանքով, փետրվարի 23-ի ցերեկը մահացել է հիվանդանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությանը հայտնել են Խարկովի քաղխորհրդի մամուլի ծառայությունում:
«Նա այսօր մահացավ, չնայած բժիշկների գործադրած բոլոր ջանքերին»,- նշել են ծառայությունում:
Փետրվարի 22-ի ցերեկը պայթյուն էր տեղի ունեցել Խարկովի Մարզապալատի մոտ, որտեղ շարասյուն էին կազմում երթ անցկացնելու համար: Ներկայումս բուժհաստատություններում է մնում 11 տուժած:
Պայթյունի փաստով քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչական գործողություն» հոդվածով: Հետաքննությունը հանձնարարված է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը: Խարկովում փետրվարի 23-ը սգո օր է հայտարարված:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)