Moody's-ն իջեցրել է Ռուսաստանի 14 ընկերությունների, ներառյալ «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» վարկանիշները
ԱՐԽԻՎ
Moody's գործակալությունը ՌԴ-ի սուվերեն վարկանիշի իջեցումից հետո իջեցրել է Ռուսաստանի 14 ոչ ֆինանսական կորպորացիաների և դրանց դուստր ձեռնարկությունների վարկանիշները՝ “Baa3”-ից մինչև “Ba1” սպեկուլյատիվ մակարդակ: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է գործակալության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Այդ ցուցակի մեջ ներառվել են, մասնավորապես, «Գազպրոմը», «Գազպրոմ նեֆտը», «Ռոսնեֆտը», «Նովատեկը» և ԼՈՒԿՕՅԼ-ը:
Նաև մինչև “Ba1” սպեկուլյատիվ մակարդակ են իջեցվել «Նորնիկելի», Նովոլիպեցկի մետաղագործական կոմբինատի, Ռուսաստանի երկաթուղիների, Համերկրային մարդատար ընկերության, «Ուրալկալիումի», «Ֆոսարգոյի», Շարժական հեռահամակարգերի և «Մեգաֆոնի» վարկանիշները: Ըստ որում՝ գործակալությունը «Սեվերստալի» վարկանիշը հաստատել է “Ba1” մակարդակում:
«Վարկանիշների իջեցումը Ռուսաստանի մակրոտնտեսական և ֆինանսական կլիմայի թուլության արտացոլումն է, ինչով էլ պայմանավորված էր փետրվարի 20-ին գործակալության ընդունած որոշումը Ռուսաստանի սուվերեն վարկային ռեյտինգը մեկ աստիճանով իջեցնելու մասին՝ “Baa3”-ից մինչև “Ba1”»,- ասված է գործակալության մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)