Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ 

Մարտի 1-ի գործը բացահայտված, բայց հրապարակայնացված չէ

ԱՐԽԻՎ

2008 թ-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի ծնողները հույս չունեն, որ Հայաստանում գործող իշխանությունների պարագայում «մարտի 1-ի» գործը կբացահայտվի, իսկ 10 մարդկանց սպանության համար մեղավորները կպատժվեն: Յոթ տարի ընթացող գործի քննությունը, զոհերի ծնողների կարծիքով «իմիտացիա» է: Նրանք որոշել են այլևս չներկայանալ Հատուկ քննչական ծառայություն, քանի որ չեն վստահում այդ կառույցին:

Այս մասին «Մեդիա կենտրոնում» փետրվարի 27-ին ««Մարտի 1-ի գործով» նախաքննության ընթացքը՝ 7 տարի անց» թեմայով կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեցին մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերի ծնողներ Սարգիս Քլոյանը և Վաչագան Ֆարմանյանը: Քննարկմանը մասնակցող «Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող, գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանն էլ նշեց, որ «մարտի 1-ի» գործը բացահայտված է, ուղղակի այն պետք է հարապարակայնացնել:

Ըստ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների զոհերից Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանի՝ Հատուկ քնչական ծառայությունը զբաղված է ոչ թե գործի բացահայտամամբ, այլ «իմիտացիայով»:

«Յոթ տարվա մեջ տուժողի իրավահաջորդներս հասկացել ենք, որ այս բոլորը իմիտացիոն բնույթ ունի: Իրենք ցույց են տալիս միջազգային կազմակերպություններին , որ իբր իրենք աշխատում են, զբաղվում են «մարտի 1-ի» գործով, բայց իրականում երկարաձգում են այս գործը: Երբեք մարտի 1-ի այս էջը չի բացահայտվի: Բոլոր մեղավորները կպատժվեն այն դեպքում, երբ որ կլինի իշխանափոխություն», - հայտարարեց Քլոյանը, հայտնելով, որ մի քանի օր առաջ իրեն հրավիրել էին ՀՔԾ և հարցաքննել:

«Քննիչի կողմից կազմած արձանագրությունը տարօրինակ էր: Քննիչն աձանագրության մեջ գրել էր, որ զոհերը տեղի են ունեցել հատուկ միջոցների ոչ ճիշտ օգտագործելու արդյունքում: Հարց է առաջանում, եթե քննչական մարմինը չգիտի, ովքեր են սպանել մեր երեխաներին, ապա ինչպե՞ս են քննիչները եզրակացնում, որ զենքի ոչ ճիշտ կիրառման արդյունքում են տեղի ունեցել զոհերը», - հայտարարեց նա, նշելով, որ այլևս չեն գնալու ՀՔԾ ցուցմունքներ տալու, քանի որ որևէ ակնկալիք չունեն այդ կառույցից:

«Մարտի 1-ի» գործով զոհերից Արմեն Ֆարմանյանի հայր Վաչագան Ֆարմանյանը ևս նշում է, որ զոհերի գործով փոփոխության կամ բեկման սպասելիք չունի: «Մեր բոլոր ծնողների տպավորությունը նույնն է, եթե չի բացահայտվում յոթը տարվա մեջ, ոչինչ էլ չի փոխվի: Նույն դատախազը տեղափոխվել է քննչական կոմիտե, ու նույն քննիչներն են այնտեղ, ոչինչ էլ չի փոխվել: Հույս չենք կապում, որ գործում որևէ բան կփոխվի», - ասաց Ֆարմանյանը:

«Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանի կարծիքով «մարտի 1-ի» գործը բացահայտված է, այն ուղղակի պետք է հրապարակել: «Մարտի մեկը բացահայտելու խնդիր չկա, մարտի մեկը բացահայտված է վաղուց, մարդասպաններն էլ, հրաման տվողներն էլ: Ուղղակի գործը պետք է հրապարակայնացվի», - վստահեցրեց նա՝ հավելելով, որ այժմ ՀՔԾ-ն փորձում է տեսակավորել հանցագործությունները: «Այսինքն՝ Հատուկ քննչական ծառայությունում փորձում են տեսակավորել զոհվածներին՝ ըստ այն զենքերի, որոնցով սպանվել են», - պարզաբանեց նա:

Սեմիրջյանի պնդմամբ «մարտի 1-ի» գործը բացահատելու խնդիր չկա, քանի որ հայտնի է, թե ինչ միջոցների կիրառմամբ են «մարդիկ սպանվել», պետք է ուղղակի պարզել «կոնկրետ մարդասպաններին», որն առանց դատական գործընթացի իրականացնել անհնար է:

«Գոռ Քլոյանը, Արմեն Ֆարմանյանը և Տիգրան Խաչատրյանը սպանվել են «չերյոմուխա 7» տեսակի զենքից, որը եղել է միայն ոստիկանների ձեռքում: Այստեղ ընդհանրապես բացահայտելու և քննարկելու խնդիր չկա, ինչպես նաև կան 4 զինվորականներ, որոնք կրակել են այդ զենքով, ուղղակի պետքէ պարզվի՝ այդ 4-ից ով է կրակել: Դրա համար պետք է դատական գործընթաց տեղի ունենա, որի ընթացքում պարզվի՝ այդ 4-ից ով որտեղ է եղել, և եթե դատ եղավ, ամեն մեկն իր ցուցմունքը կտա, որ ես այս տեղում եմ գտնվել, այդ սպանությունն այստեղ է տեղի ունեցել, և ով է կրակել: Մենք ապրում ենք բացահայտված մարդասպանների երկրում, որոնք պատասխանատվության չեն ենթակվում», - հայտարարեց նա:

Սեմիրջյանի խոսքերի հետ համաձայնեցին քննարկմանը մասնակից զոհերի ծնողները: «Չեն կանչում պատասխանատվության կրակողներին, քանի որ նրանք գալու են և ասեն՝ ով է հրաման տվել կրակել: Իսկ հրաման տվողը պետք է ասի՝ ով է թույլատրել զենք կիրառել և այդպես շարունակ՝ մինչև իշխանության բուրգի գագաթ», - նշեց Վաչագան Ֆարմանյանը:

Վաչագան Ֆարմանյանը մարտի 1-ի գործով դժգոհություն հայտնեց, ոչ միայն իշխանությունից, այլև որոշ ընդդիմադիր գործիչներից: «Ես խիստ վրդովված եմ, քանի որ ոչ բոլորն են ՀԱԿ-ից պայքարում մարտի 1-ի գործի բացահայտման համար: Մի քանիսը անջատվեցին ՀԱԿ-ից: Նրանք անգամ իմ տան տեղը, Արմեն Ֆարմանյանի գերեզմանի տեղը չգիտեն: Խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանի ու Ալեքսանդր Արզումանյանի մասին: Նրանցից լավ բան չեմ լսել: Այդպիսի անձնավորություններ մեր պառլամենտում շատ են եղել՝ Շավարշ Քոչարյան, Սադոյան: Իրենց պետք էր մտնել Ազգային ժողով՝ մտան: Բայց ումո՞վ մտան, իմ որդու արյունով չմտնեին ԱԺ ու իրենց անելիքն անեին», - հայտարարեց Ֆարմանյանը՝ հավելելով, որ նրանց պարտքն է «մինչև վերջ մեր՝ ծնորղներիս, կողքը»:

Ասուլիսից քիչ ժամանակ անց Facebook-ի իր էջում պատասխան հայտարարությամբ հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի՝ ՀԱԿ-ը «մարտի 1-ի» զոհերի ծնողներին փորձում է տրամադրել իր դեմ: «Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում: Սա այն դեպքում, երբ ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ օրակարգ էի փորձում մտցնել մի նախագիծ, որի առաջին կետում որպես Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու թիվ 1 հիմք նշվում է Մարտի 1-ի ոճրագործությունը, սպանությունների կոծկումը եւ որին դեմ արտահայտվեցին Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները», - նշում է պատգամավորը:

Իր հայտարարության մեջ նա քննադատում է նաև Հայ ազգային կոնգրեսին: «Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավարները, որ մարտիմեկյան ոճրագործների հետ մեղրամիս էին ապրում, մարդասպաններին ինդուլգենցիաներ բաժանում՝ որոշել են իրենց կենսագրությունը մոռացությա՞ն մատնել Մարտի 1-ի մասին հանկարծ վերհիշելով: Գլուխ եմ խոնարհում Մարտի 1-ի զոհերի, նրանց ծնողների ու զավակների առջև: Գլուխ եմ խոնարհում Վաչագան Ֆարմանյանի և նրա զոհված որդու առջև», - ասված է Փաշինյանի գրառման մեջ:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ճիշտ չհամարելով հաշվարկի մեջ մտնելը, թե ում գերեզմանում քանի անգամ է եղել, այնուամենայնիվ հորդորում է Վաչագան Ֆարմանյանին ասել՝ իր որդու կամ Մարտի 1-ի որևէ զոհի գերեզմանին քանի՞ անգամ է այցելել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: «Նախորդ Մարտի 1-ից հետո ունեցած ելույթներում, հոդվածներում, հարցազրույցներում քանի՞ անգամ է Մարտի 1-ի մասին հիշել Լևոն Տեր-Պետրոսյանը:

Հարկ եմ համարում նաև ընգծել՝ Հայ ազգային կոնգրեսի և անձամբ նրա ղեկավարի կողմից կազմակերպվող բերիական ոճի այս հարձակումները ընդամենը կարեկցանք են առաջացնում՝ ուրիշների հետևում թաքնվելու շարունակական և երկչոտ գործելակերպի կապակցությամբ», - եզրափակում է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին
Ամենադիտված