Հնդկաստանի գյուղերից մեկի վրա վայրի փղի հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ
ԱՐԽԻՎ
Հնդկաստանի արևելքի Բիհարի նահանգում վայրի փիղը հարձակվել է գյուղերից մեկի բնակիչների վրա, զոհվել է չորս մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 4-ին հաղորդել է IANS գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 3-ին Սիթամարհիի գյուղական շրջանում՝ նահանգի մայրաքաղաք Փաթնայից 130 կիլոմետր հեռավորության վրա: Եր կու մարդ մահացել է տեղում, ևս երեքը վիրավորվել են:
«Եվս երկու մարդ, որոնց փիղը լուրջ վերքեր է հասցրել, մահացել են հիվանդանոցում»,- ճշտել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Տեղական իշխանությունների խոսքով՝ իրենց առայժմ չի հաջողվել բռնել կատաղած կենդանուն, որն ահ ու սարսափի մեջ է պահում գյուղերի բնակիչներին: Ըստ գործակալության տեղեկատվության՝ փղին մարտի 4-ի առավոտյան նկատել են հարևան Մուզաֆարփուրի շրջանի գյուղերի մերձակայքում: Փղին որսալու համար նահանգի մայրաքաղաքից օգնական ուժեր են ժամանել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)