Քուչակ գյուղի գերեզմանատան մոտ «Օպել»-ն արգելափակվել է ձյան մեջ
ԱՐԽԻՎ
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 6-ին' ժամը 02.30-ին, ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին՝ Քուչակ գյուղի գերեզմանատան մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Թ. Գ.-ի «Օպել» մակնիշի 10ՕC322 պետհամարանիշի ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)