Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. Ավստրալիա Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ 

Առաջիկայում կհայտարարվի մարդասիրությանը նվիրված նոր նախագծի՝ 100 LIVES-ի մեկնարկը

ԱՐԽԻՎ

«Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանի հետ:

-Պրն Գևորգյան, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի ծրագրերը թեև հիմնականում ուղղված են ենթակառուցվածքների զարգացմանը, բայց հիմնադրամը նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված միջոցառումներ և ծրագրեր է նախատեսում իրականացնել: Այս հարցազրույցում կցանկանայինք անդրադառնալ հատկապես դրանց: Կմանրամասնեք՝ ի՞նչ կարևոր միջոցառումներ են ծրագրվում տարվա ընթացքում:

- «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն, իսկապես, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված տարբեր ծավալի և բովանդակության մի շարք միջոցառումներ է իրականացնում՝ սկսած Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին աջակցության ցուցաբերումից մինչև Դիլիջանի քոլեջում անվանի պատմաբանների և ցեղասպանագետների դասախոսությունների կազմակերպում:

Դիլիջանի քոլեջում, ինչպես տեղյակեք, դասախոսությունների շարքն սկսեց Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ, «Անընդունելի անտարբերություն» գրքի հեղինակ Յաիր Աուրոնը: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում քոլեջը կհյուրընկալի հայտնի այլ գիտնականների: Ընդհանուր թեման վերաբերելու է մարդասիրությանը, կարծում ենք, սա իսկապես օգտակար կլինի այնտեղ ուսանող պատանիների և երիտասարդների համար:

Հիմնադրամը նաև աջակցություն է ցուցաբերել «1915» ֆիլմի նկարահանմանը, որի պրեմիերան, եթե չեմ սխալվում, նախատեսվում է ապրիլին:

Թեև, ինչպես նշեցիք, IDeA-ն հիմնականում տարածաշրջանների և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լայնամասշտաբ և երկարաժամկետ ծրագրեր է իրականացնում, բայց հումանիտար և համահայկական ուղղությունը նույնպես կարևոր է հիմնադրամի համար, և մեր նախագծերից մեկը նվիրված է լինելու հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և կոչվելու է 100 LIVES («100 կյանք»):

- IDeA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանն իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադրադարձել էր այդ նոր ծրագրին, որի միջոցով հնարավոր կլինի երախտագիտություն հայտնել Հայոց ցեղասպանության ժամանակ մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնած ազգերին ու կազմակերպություններին: Ո՞րն է ծրագրի հիմնական նպատակն ու էությունը, ե՞րբ եք նախատեսում մեկնարկել:

- 100 LIVES նախագծի մեկնարկը տրվելու է առաջկա օրերին՝ Նյու Յորքում: Նախագծի համահիմնադիրներն են IDeA-ի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը, ամերիկաբնակ հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանը և Նյու Յորքի Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

Նախագիծը մի քանի կարևոր բաղադրիչ է ունենալու: Առաջինը՝ հինգ լեզվով նոր կայքի(www.100lives.com) գործարկումն է, որում տեղ կգտնեն ցեղասպանությունից փրկված հայերի մասին մինչ օրս անհայտ պատմություններ, այսինքն՝ հարյուր և ավելի կյանքերի փրկության պատմություններ, որոնք կներկայացվեն ողջ աշխարհին: Նախագծին կից ստեղծվել է հայտնի պատմաբաններից կազմված խորհուրդ, որն զբաղվում է պատմությունների մշակման և ճշգրտման աշխատանքներով, աշխարհում այդ պատմությունների հանրայնացման նպատակով ներգրավվել է նաև հանրային կապերի ոլորտում հայտնի միջազգային «Edelman» ընկերությունը: Բացի այդ, կայքի այցելուները նույնպես հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց ընտանիքների փրկության պատմությունները:

Մյուս բաղադրիչը՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող արխիվային նյութերի թվայնացումն է: Նախատեսում ենք, որ կթվայնացվի տարբեր երկրների արխիվներում պահվող՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ավելի քան 600 հազար էջ փաստաթուղթ: Աջակցություն է ցուցաբերվում նաև Հայաստանի ազգային արխիվի փաստաթղթերի թվայնացմանը. այդ նպատակով IDeA-ն արդեն երկու պրոֆեսիոնալ սքաներներ է նվիրաբերել Հայաստանի ազգային արխիվին:

Նախագծի մյուս՝ թերևս ամենակարևոր բաղադրիչի մասին կհայտարարվի արդեն ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

Բացի նշածս բաղադրիչները, նախատեսվում է, որ կիրականացվեն նաև խորհրդանշական՝ երախտագիտության նախագծեր: Դրանք կլինեն տարբեր ծրագրեր՝ ուղղված այն կազմակերպություններին, համայնքներին կամ կիրականացվեն այն վայրերում, որոնք առնչություն են ունեցել Ցեղասպանությունից հայերի փրկության հետ:

100 LIVES նախագիծը նվիրված է 100-րդ տարելիցին, բայց, պետք է ընդգծել, որ այն ոչ թե ցեղասպանության, այլ վերածնունդի մասին է: Երախտագիտության տուրք է ուղղված նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնելով՝ մեր ժողովրդին վերածնվելու հնարավորություն են տվել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դեռահասին ողջ-առողջ են գտել վայրի բնության գրկում վեցօրյա որոնումներից հետո. ԱվստրալիաՄալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլին
Ամենադիտված