Հրդեհ ավտոտնակում
ԱՐԽԻՎ
Արարատի մարզային փրկարարական վարչությունում մարտի 17-ին, ժամը 08:40-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկի շրջակայքում գտնվող ավտոտնակում հրդեհ է բռնկվել, եւ ներսում կա ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրեցին Արարատի մարզային փրկարարական վարչությունից' դեպքի վայրում պարզ է դարձել, որ հրդեհը բռնկվել է թիվ 69 տան բակում գտնվող ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:21-ին, մարվել' 09:49-ին: Հրդեհի արդյունքում ամբողջովին այրվել են 10 ք/մ մակերեսով ավտոտնակն ու «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան: Այրվածքներ է ստացել վարորդ Վ. Բ.-ն:
1964 թվականին ծնված վարորդ Վ. Բ.-ն տեղափոխվել է «Էրեբունի», այնուհետև «Արմենիա» բժշկական կենտրոն:
Լիլիթ Մաճկալյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)