Ամերիկացի երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է ՀՀ քաղաքացիություն ստանալ
ԱՐԽԻՎ
Ամերիկահայ երգիչ Դանիել Դեքերը ցանկանում է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել երաժիշտ Արա Գևորգյանը: «Կարծում եմ' շատ ազդեցիկ կլինի ՀՀ անձնագիր հանձնել նրան հենց ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում»,- գրել է Արա Գևորգյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արա Գևորգյանը տեղեկացրեց, որ իր միջոցով Դանիել Դեքերը արդեն դիմել է մեր պետությանը քաղաքացիություն ստանալու հարցով:
2005 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին, Դանիել Դեքերը ՀՀ կառավարության կողմից հրավիրվել է Հայաստան՝ Ծիծեռնակաբերդում երգելու «Ադանա» երգը: «Ադանա» երգը Հայոց ցեղասպանության մասին է: Երաժշտության հեղինակն է Արա Գեւորգյանը, խոսքերինը՝ Դանիել Դեքերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)