«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահությունը ստանձնեց Վրաստանի պատվիրակությունը
ԱՐԽԻՎ
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահությունը ստանձնեց Վրաստանի պատվիրակությունը: Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում համանախագահ Բորիս Տարասյուկը հայտարարեց, որ Ուկրաինայի պատվիրակության համանախագահությունն ավարտվում է, և իրենք այն պետք է փոխանցեն Վրաստանի պատվիրակությանը: «Այսուհետ վեհաժողովում համանախագահում է Վրաստանի պատվիրակությունը, իսկ իմ փոխարեն համանախագահի պաշտոնը կստանձնի Վիկտոր Դոլիձեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Տարասյուկը:
Միևնույն ժամանակ, Տարասյուկը նշեց, որ Վրաստանի պատվիրակությունը ղեկավարում էր վեհաժողովի քաղաքական կոմիտեն, ուստի այս դեպքում թափուր է մնում այդ տեղը: «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանն առաջարկեց ուղղակի տեղերով փոխվել: «Ես առաջարկում եմ, որ տեղերով փոխվեք, քանի որ Վրաստանի պատվիրակությունը ստանձնում է վեհաժողովի համանախագահությունը, Ուկրաինայի պատվիրակությունն էլ թող ստանձնի քաղաքական կոմիտեի ղեկավարումը»,- ասաց Զաքարյանը:
Բորիս Տարասյուկը համաձայնեց Զաքարյանի առաջարկի հետ: Մյուս երկրների պատվիրակությունները ևս չառարկեցին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)