Հավայան կղզիների ափի մոտ վագրաշնաձուկը հարձակվել է քանզասցի զբոսաշրջիկի վրա
ԱՐԽԻՎ
Քանզասցի զբոսաշրջիկը, որը դայվինգով էր զբաղվում Հավայան կղզիների ափի մոտ, տուժել է վագրաշնաձկան հարձակումից, կղզու լողափերը ժամանակավորապես փակվել են, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հարձակումը տեղի է ունեցել մարտի 18-ին ափից մոտավորապես 20 մետր հեռավորության վրա: Այդ պահին ջրում եղել են բազմաթիվ այլ սուզորդներ: Հարձակման հետևանքով տղամարդը վերքեր է ստացել նախաբազկի և ազդրի շրջանում:
«Մենք ջրում շարժում նկատեցինք և անմիջապես արձագանքեցինք: Սկզբում չգիտեինք, թե ինչ է տեղի ունեցել: Իսկ այնուհետև տեսանք, թե ինչպես են նրան դուրս բերում ականատեսները»,- պատմել է փրկարար Փոլ Թաքերը:
Տղամարդուն կայուն վիճակում ուղարկել են հիվանդանոց, հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Տեղական իշխանությունների տվյալներով՝ սուզորդի վրա հարձակվել է երեքից մինչև երեքուկես մետր երկարությամբ վագրաշնաձուկ: Միջադեպի պատճառով իշխանությունները հանգստացողների համար ժամանակավորապես փակել են լողափերն Ուեյալեյայից մինչև Մաունա Կեա: Դրանք պլանավորում են վերաբացել մարտի 19-ի կեսօրից ոչ շուտ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)