Բուենոս Այրեսում կբացվի լուսանկարչական ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին
ԱՐԽԻՎ
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Բուենոս Այրեսում կբացվի լուսանկարիչ Անալիա Պերոնայի «Նախնիների հետքերը» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Prensa Armenia-ն, ցուցահանդեսի բացումը տեղի կունենա ապրիլի 7-ին: Կներկայացվեն արգենտին ական մշակույթում, սպորտում եւ բիզնեսում մեծ ավանդ ունեցող հայտնի արգենտինահայերի լուսանկարները, Արգենտինայում հայկական հուշարձաններն ու եկեղեցիները, դրվագներ Հայոց ցեղասպանությանը տարելիցներին նվիրված հայ համայնքի բողոքի երթերից:
Պերոնան խոստովանել է, որ լուսանկարչական ցուցահանդեսը հարգանքի տուրք է Արգենտինայի հայ համայնքին: «Այս ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Սա փոքրիկ ներդրում է եւ խաղաղության կոչ»,- ասել է լուսանկարիչը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)