Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ 

Հովհաննես Մանուկյանն ամփոփել է «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները

ԱՐԽԻՎ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին մտահոգում է մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մասին ՀՀ քաղաքացիների կարծիքը: «Կայքի բացման օրվանից «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները, մեղմ ասած, հուսադրող չեն: Հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքները պաշտպանված չեն. 62,2 տոկոսը կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն, իսկ 27,2 տոկոսը՝ պաշտպանված են մասամբ: Յուրաքանչյուր 10-րդ հարցվող է միայն համարում, որ մարդու իրավունքները պաշտպանված են Հայաստանում: Այս տվյալներն իսկապես մտորելու առիթ են»,- ամփոփելով հարցման արդյունքները' իր անձնական էջում գրում է նախարարը:

«Իհարկե, առնվազն միամտություն կլիներ կարծելը, որ նման արդյունքներն անսպասելի էին: Տվյալ պատկերին նպաստող որոշ հանգամանքներ իհարկե կան: Տարիներ առաջ համացանցի ու նորագույն տեխնոլոգիաների բացակայության ժամանակ, երբ նոր էին ժողովրդավարական արժեքներն ու ազատ խոսքի տարրերը մեր կյանք մտնում, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցումներն առաջին հայացքից բավական հուսադրող էին: Ժամանակին նման հարցում իրականացրած կազմակերպություններից մեկի տվյալներով, ՀՀ-ում 1993 թվականին հարցվածների 70 տոկոսի կարծիքով մարդու իրավունքները հիմնականում պաշտպանված էին: Սակայն մասնագետներն այդ արդյունքներով չշտապեցին ուրախանալ: Վերլուծությունները հանգեցրին նրան, որ հարցման դրական արդյունքների հիմքում ընկած էր հարցի թերի ըմբռնումը, հարցման առարկայի վերաբերյալ խորքային պատկերացումների բացակայությունը, և հաճախ մեկ բան մտածելն ու այլ բան ասելը: Մասնագետներն այդ դեպքում ճիշտ էին, քանի որ որոշ պարզաբանող հարցերից հետո կրկնակի հարցումների արդյունքներն այլ բան էին վկայում:

Վերադառնանք կայքի հարցումների արդյունքներին: Դրանց վերաբերյալ մասնագետների մեկնաբանություններն ավելի քան հետաքրքիր են: Այսօր շատ ենք խոսում ժողովրդի իրավագիտակցության բարձրացման, իրավունքների վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալու հանրային անհրաժեշտության մասին: Այնուամենայնիվ, այս հարցումների արդյունքները վերլուծելիս մասնագետները միակարծիք էին, որ մարդիկ փոխվել են: Փոխվել է ոչ վաղ անցյալում ունեցած մոտեցումը, մարդկանց մտածելակերպում ավելացել են որոշ արժեքներ, որոնք օգնում են երևույթներին նայել առավել շրջահայացորեն և ընդգրկուն: Հետաքրքիրն այն է, որ որևէ այլ՝ ժողովրդավարության ուղին նոր բռնած երկրում, այսքան կարճ ժամանակահատվածում հնարավոր չէ հասնել մարդու իրավունքների պաշտպանվածության գիտակցման նման դրական արդյունքի: Կարծում եմ՝ այստեղ մեծ դեր ունի մեր ժողովրդի բնատուր քննադատական մտածողությունը, նորը արագ յուրացնելու, տեղայնացնելու նախանձելի հատկությունը, ինչպես նաև անկաշկանդ ուղղախոսությունը:

Ինչ խոսք, մեծ հաշվով հարցման արդյունքները գոհացուցիչ չեն. դրանք վկայում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում հսկայական անելիքների առկայության մասին: Դրանք փաստում են ոչ միայն մարդկանց մոտ պաշտպանվածության զգացողության պակասը, այլև հիշեցնում են սոցիալական խնդիրներից մինչև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության կարևորությունը:

Ամեն դեպքում, պետք է փաստել, որ ի զարմանս շատերի, հարցման արդյունքները դրական կողմ էլ ունեն: Դրանք ցույց են տալիս, որ մեր ժամանակներում մարդիկ ոչ միայն պասիվ բողոքող են, այլև գիտակցում են փոփոխության անհրաժեշտությունը և պատրաստ են դրանում ներդրումներ ունենալ: Նրանք այսօր ավելի քաջատեղյակ են իրենց իրավունքներից, քան առաջ:

Միաժամանակ, հանրության այս գնահատականները սթափեցնող ազդեցություն պետք է ունենան բոլորիս, հատկապես՝ մարդու իրավունքների երաշխավորման և ապահովման գործուն մեխանիզմներ ապահովելու պատասխանատվություն կրող պաշտոնյաների և ինստիտուտների համար: Մեր գործունեության արդյունավետության առավել բնորոշ չափանիշ չկա, քան իրավիճակի փոփոխությունն այս ոլորտում. դրանից ելնելով է վաղը որոշվելու մեր քաղաքական պատասխանատվությունը հասարակության առջև»,- իր անձնական էջում գրում է նախարարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մալաթիայի համայնքային ոստիկանները Նորագյուղի 46-ամյա բնակչի տանը հայտնաբերել են 4,5 կիլոգրամ կանեփանման զանգված, դեղահաբեր և զենք-զինամթերք (տեսանյութ) Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի Նոր Գեղիում բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Փաշինյանը ժողովրդավարությունը հոշոտող հրեշ է. ԵՄ-ն ծիծաղում է՝ աչք փակելով ՀՀ-ում տեղի ունեցողի վրա. Չախալյան (տեսանյութ) Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիեւը. մանրամասներ Վրաստանում երգչուհուն տուգանել են 1100 դոլարով՝ իշխող կուսակցության հասցեին հայհոյանքներ պարունակող երգի համար Դուբլինում շփվել են նաև Ալեն Սիմոնյանը և Հիքմեթ Հաջիևը (տեսանյութ) Պուտինի սպառնալիքը, Եվրոպայի ճգնաժամն ու գաղտնի խաղերը․ ԱԺ-ն ընդունեց «Թրիփփ»-ի նախագիծը (տեսանյութ) Հայաստանի ու Ղարաբաղի միավորումից հրաժարվել ենք դեռ 91թ-ին, հիմա այն չկա, էլ զիջումը ո՞րն է․Հակոբյան (տեսանյութ) Իրանը սպառնացել է ԱՄՆ-ի հարվածին տասնապատիկ ավելի հզոր հարվածով պատասխանել Դուբլինում Փաշինյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ «Ադանա» ռեստորանային համալիրի մոտ վիճшբանություն է տեղի ունեցել․ կան ձերբակալվածներ Դուբլինում առաջիկա ժամերին սպասվում է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Մեկնարկել են ՀՀ Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի աշխատանքային այցերը մարզի համայնքներ (լուսանկարներ)Starshield-ը կապում է Ուկրաինայի ձեռքերը․ ռուսական ԱԹՍ-ները կրկին ճեղքում են պաշտպանությունըՌուսաստանի կորուստները հատել են 1,6 միլիոնի սահմանը․ մեկ օրում՝ ևս 2 150 զինծառայողՋենսեն Հուանգը հեռացել է Nvidia-ի ղեկավարի պաշտոնից ՇՈԿ Nvidia-ում․ Ջենսեն Հուանգը հեռանում է, ընկերության բաժնետոմսերը փլուզվում ենՀնդկաստանում բնակելի թաղամասում բռնկված հրդեհի պատճառով այրվել է 25 տուն․ զոհվել է չորս մարդ Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքովԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Հայաստանի և Էստոնիայի վարչապետները քննարկել են երկկողմ կապերն ու Հայաստան-ԵՄ հարաբերություններըՀայտնաբերվել է մգեցված ապակիներով 198 իրավախախտման դեպքՊուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»Մարդկանց էշի տեղ մի՛ դրեք․ ինչու՞ եք այդքան շենքերի շինթույլտվություն տվելԱրենի խաղողի իրացման հարցում աջակցություն կցուցաբերվիՓաշինյանը թուրքական մեդիայի «աստղ»․ աշխարհը՝ նոր ճգնաժամերի ու դիվանագիտական բախումների շեմինՔաղաքապետարանը ցայտնոտի մեջ է․ խցանումների դեմ պայքարի անվան տակ տուժում են ուսանողներըՍանկտ Պետերբուրգի մոտ մեքենա է պայթել․ զոհվել է ռուս գնդապետԿարծում եմ այսօր պետք է ժամանակավոր լուծում լինիԿաթողիկոսի եղբոր նկատմամբ նշանակվեց 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն այն չի կիրառվիԼոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄՄբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի ընտրանու դեմ հանդիպումըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցՏեսավ երևանցիներից մուռը չի կարում հանի անցավ մարզի բնակիչներին. Ստեփանյանը` Ավինյանի մասինԿամ ձերոնց կարգի հրավիրեք, կամ առերեսվեք հետևանքներին. ԱշոտյանՔուշները՝ Պուտինին․ ԱՄՆ-ն սկսել է եվրոպացիների հետ քննարկել մայրցամաքի անվտանգության նոր համակարգըՌեփեր Ելլա Բիզին՝ ցմահ բանտում․ 40 հազար դոլարով պատվիրել էր MO3-ի սպանությունըPrada-ի 100-ամյա պատմությունը՝ ութ սրահում․ Միլանում բացվել է «Pradasphere» ցուցադրությունը Ինչպե՞ս հասնել համալսարան․ Էջմիածին-Երևան տրանսպորտային խնդիրն ու ուսանողների բողոքըՄոսկվան զգուշացնում է․ Եվրոպայի միջամտությունը կարող է տապալել Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից․ ՇարմազանովԶելենսկին գովերգել է Ադրբեջանի՝ օկուպացված տարածքներում իրականացվող «վերականգնումը»․ ի՞նչ է նա ասել «Այս թանկացումնե՞րն էիք խոստացել անել»․ բողոքի ակցիա՝ ուղղված Տիգրան ԱվինյանինUFC-ի նախկին չեմպիոնին խմբակային ծեծի են ենթարկելՄոսկվան վերջնագի՞ր է ներկայացնում․ ՀՀ-ն կորցնում է իր վերջին անվտանգային հենարանը․ քաղաքագետԿվերանայվի Խարբերդի խնամքի կենտրոնի խնամարկյալների տարիքային շեմըՌԴ-ում պայթյուն, Աստանայում դոլարների առեղծված, Իրանում՝ կանանց ռազմական պատրաստությունՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինՄիսիսիպին պատմություն է կերտել․ Սքոթ Քոլոմը դարձել է նահանգի առաջին սևամորթ սենատորը Վերակառուցման դարաշրջանից ի վեր
Ամենադիտված