Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Նովրուզի առթիվ
ԱՐԽԻՎ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Նովրուզի առթիվ՝ մաղթելով նրանց և Իրանի բարեկամ ժողովրդին բարօրություն, հաջողություններ և խաղաղություն:
Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գարնանային նոր զարթոնքն Իրանի Իսլամական Հանրապետության համար կնշանավորվի նորանոր ձեռքբերումներով, իսկ հայ-իրանական ավանդական բարեկամական, ջերմ հարաբերություններն ու միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն՝ հանուն երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)