Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
ԱՐԽԻՎ
Մեղրիում, Վայքում, Աշոցքում, Մարտունիում մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, առատ ձյան տեղումների և բքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում գետնաբուք է: Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում և Քեթիի լեռնանցքում մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան