Տոկիոյում սկսել է ծաղկել սակուրան
ԱՐԽԻՎ
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկոյում սկսել է ծաղկել սակուրան. մարտի 23-ին առաջին բողբոջներն են բացվել Յասուկունի տաճարի այսպես կոչված «ստուգիչ ծառի» վրա: «Տոկիոյում սկսվել է սակուրայի ծաղկումը»,- ասված է NHK հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Օդերևութաբանների տվյալներով՝ Տոկիոյում այս տարի սակուրան սկսել է ծաղկել երկու օր շուտ, քան 2014-ին:
Մանրատամնավոր բալենին կամ սակուրան վարդազգիների ընտանիքի դեկորատիվ ծառերի տեսակ է: Սակուրան Հիմալայների և Արևելյան Ասիայի՝ Չինաստանի, Կորեայի և Ճապոնիայի տիպական բնակիչն է: Ծագող արևի երկրում սակուրայով սքանչացումը զանգվածային բնույթ է կրում. ամեն տարի օդերևութաբանները և ամբողջ հասարակայնությունը հետևում են այսպես կոչված «սակուրայի ծաղկման ճակատին»: Տեղի հեռուստատեսությունը և տպագիր զանգվածային լրատվամիջոցներն ամեն օր հրապարակում են տվյալներ սակուրայի ծաղկման փուլերի և տեղեկատվություն՝ դիտման համար լավագույն վայրերի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)