Վթար Ալեք Մանուկյան փողոցում
ԱՐԽԻՎ
Մարտի 25-ին, ժամը 00.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ալեք Մանուկյան փողոցում գտնվող «Մամա Միա» սրճարանի մոտակայքում «Նիսսան» մակնիշի 34 DF 100 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել սրճարանի պատին և հարակից ծառին:
Վարորդը՝ Լ. Ս.-ը, տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)