Բըրբանքում Ցեղասպանության տարելիցին նվիրված մոմավառությամբ երթ կիրականացվի
ԱՐԽԻՎ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Բըրբանք քաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, միջոցառման մեկնարկը կտրվի ապրիլի 7-ին, երբ Բըրբանքի քաղաքային խորհրդում կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Ավելի ուշ միջոցառման մասնակիցները քաղաքային խորհրդի դահլիճից մոմավառությամբ երթ կիրականացնեն դեպի Բըրբանքի երիտասարդական կենտրոն: Միջոցառումները կազմակերպվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Բըրբանքի «Վարագ» մասնաճյուղի, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի տեղի մասնաճյուղի, քաղաքի ՀՄԸՄ «Սիփան» մասնաճյուղի, Հայ օգնության միության «Արազ» մասնաճյուղի օգնությամբ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը