Էբոլա. Սիեռա Լեոնենում ավարտվել է եռօրյա կարանտինը
ԱՐԽԻՎ
Սիեռա Լեոնեում ավարտվել է եռօրյա կարանտինը, որը հայտարարվել էր Էբոլա տենդի շարունակվող համաճարակի պատճառով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իշխանությունները շուրջ 6 միլիոն տեղացի բնակչի կոչ էին արել 72 ժամ անցկացնել՝ դուրս չգալով տնից: Այդ ընթացքում կամավորները և բժիշկները կատարել են բնակարանների զննում և հայտնաբերել նոր ախտահարվածների՝ առողջներին հիշեցնելով նախազգուշական միջոցների մասին:
Մինչդեռ Գվինեայի նախագահ Ալֆա Կոնդեն նախազգուշացրել է, որ իշխանությունները կարող են ցանկացած ժամանակ համանման կարանտին սահմանել ամբողջ երկրում, եթե դա պահանջվի:
Ավելի վաղ նախագահ Կոնդեն Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ 45 օրով արտակարգ դրություն էր սահմանել Գվինեայի հինգ նահանգներում:
Մի շարք հիվանդանոցներ և կլինիկաներ բերվել են կարանտինի վիճակի: Նաև սահմանվել են հուղարկավորությունների նոր կանոններ:
Իր հերթին, Լիբերիայի կառավարությունը հայտարարել է, որ ներկայում երկրի տարածքում Էբոլայով վարակվածներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)