ՀՀ քաղաքացիները չեն վստահում ոչ մի խոշոր քաղաքական կուսակցության. հարցում
Քաղաքական
Lurer.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացնում հետևյալ հարցադրմամբ. «Ո՞ր քաղաքական ուժին եք վստահում»:
Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 58%-ը (915 ձայն), որևէ քաղաքական ուժի չի վստահում: Մասնակիցների 15%-ը (237 ձայն) վստահում է ՀՀԿ-ին, 9%-ը (146 ձայն)՝ ՀԱԿ-ին:
Քվեարկությանը մասնակցածների 6%-ական տոկոսը վստահում է «Բարգավաճ Հայաստան» (98 ձայն) և «Ժառանգություն» (93 ձայն) կուսակցություններին:
«Հայ Հեղափոխական Դաշնակցության» օգտին քվեարկել է մասնակիցների 4%-ը՝ (60 ձայն), ՕԵԿ-ի օգտին՝ 2%-ը (24 ձայն):
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 1573 մարդ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան