Ucom-ի անակնկալը բաժանորդներին. Կատարե´ք զանգեր Ucom-ի հեռախոսակապով և շահե´ք ուղևորություն դեպի Եվրոպա
ԱՐԽԻՎ
Ապրիլի 1-ից մեկնարկում է «Մեկնի´ր Վիեննա «Genealogy»-ի հետ» մրցույթը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր «Յուքոմ» բաժանորդները /ֆիզիկական անձինք/, ովքեր օգտվում են «Յուքոմի» ֆիքսված հեռախոսակապից: Մրցույթի պայմանները շատ պարզ են՝ անհրաժեշտ է կատարել և ստանալ զանգեր «Յուքոմի» հեռախոսակապով և կուտակել միավորներ: Ամենաշատ միավորներ կուտակած երկու բաժանորդները «Genealogy» խմբի հետ կմեկնեն Վիեննա և կմասնակցեն «Եվրատեսիլ 2015» մրցույթի կիսաեզրափակիչ և եզրափակիչ համերգներին:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ տարին է, որ «Յուքոմ» ընկերությունն աջակցում և սատարում է Հանրային հեռուստաընկերությանը և Հայաստանի մասնակցին Եվրատեսիլի մրցույթում:
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով «Յուքոմի» պաշտոնական կայքէջ www.ucom.am հասցեով:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան