Դուշանբեում ընթանում է ՀԱՊԿ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
ԱՐԽԻՎ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Դուշանբեում հանդիպում են անցկացնում ՀԱՊԿ-ի Նախարարների խորհրդի նիստի շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, 2015 թվականին ՀԱՊԿ-ն նախագահող Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Ասլովը ողջունել է գործընկերներին և նշել, որ 2014 թվականի դեկտեմբերին կայացած նախորդ հանդիպումից հետո անցած ժամանակաշրջանում որոշակի աշխատանք է կատարվել կազմակերպության շրջանակներում գործակցության զարգացման ուղղությամբ:
Նիստի ընթացքում կքննարկվեն անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համակարգման հետագա ամրապնդման հնարավորությունները:
Նախարարները մտադիր են հայտարարություն ընդունել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ: Նաև սպասվում է, որ նրանք հավանություն կտան 2015 թվականի երկրորդ կիսամյակում-2016 թվականի առաջին կիսամյակում արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերի շուրջ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների կոնսուլտացիաների պլանին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)