ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը
ԱՐԽԻՎ
ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող S.R. NO. 33 բանաձևը և ապրիլի 24-ը հայտարարել Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով asbarez.com-ը, բանաձևում, մասնավորապես, նշված է.
«Սենատը միանում է Հավայիների հայկական համայնքին ու ամբողջ աշխարհով մեկ սփռված հայերին' ճանաչելով Հայոց ցեղասպանության փաստն ու հարգելով բոլոր զոհերի հիշատակը: Սենատը կոչ է անում աշխարհի բոլոր քաղաքացիներին երբեք չմոռանալ մարդկության դեմ գործած այդ սարսափելի հանցանքները»:
Բանաձևը Սենատում ներկայացրել են սենատորներ Սյուզան Չան Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Ուիլ Էսպերոն, Բրին Հարիմոտոն, Լես Իհարան և այլք: Բանաձևի ստորագրման գործընթացին, բացի այս սենատորներից, ներկա են եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչները:
ԱՄՆ 50 նահանգից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)