Եվրատեսիլյան «Face The Shadow» երգը Youtube-ում մեկ միլիոնից ավելի դիտում ունի (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի «Face The Shadow» երգի տեսահոլովակը Youtube-ում մեկ միլիոնից ավելի դիտում ունի: Տեսահոլովակը տեղադրված է մրցույթի պաշտոնական՝ Eurovision Song Contest էջում:
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար' «Առերեսվի՛ր ստվերին») խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ՝ կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցի 40 երկիր:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)