Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը և Սուրիկ Խաչատրյանը Երուսաղեմում են
ԱՐԽԻՎ
Զատկի տոնի կապակցությամբ որպես ուխտավորներ Երուսաղեմում են ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ՀՀ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը և ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընկերակցությամբ:
Այցի ընթացքում գեներալները Քրիստոսի լույս գերեզմանի վրա աղոթք են բարձրացրել առ Աստված՝ մեր երկրի խաղաղության և սահմանը պաշտպանող հայ զինվորների համար: Այցի ընթացքում գեներալների կողմից խաչքար կտեղադրվի Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Պարոնտեր» կոչվող տարածքում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:
Երեկ՝ ապրիլի 11-ին, 2015-ին զորավարները Ս. Հարության տաճարում մասնակցել են նաև Լուսահանության արարողությանը:
Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանություն


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան