ՄԱԿ-ի դիտորդները ուժայինների և աշխարհազորի կատաղի ընդհարումներ են գրանցել Դոնբասում
ԱՐԽԻՎ
Ուկրաինացի ուժայինների և աշխարհազորի միջև ապրիլի 12-ին վերսկսվել են ընդհարումները Դոնեցկի և Շիրոկինոյի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ-ի դիտորդները հայտնել են հատուկ հաշվետվության մեջ, որը հրապարակված է կազմակերպության կայքում:
Առաքելության աշխատակիցները, վկայակոչելով Հսկողության և համակարգման համատեղ կենտրոնի ներկայացուցիչներին, նշում են, որ մարտեր են տեղի ունեցել, մասնավորապես, Դոնեցկի մերձակա Ժաբունկի բնակավայրի շրջանում:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայում ԵԱՀԿ-ի հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականն անհանգստություն է հայտնել Դոնբասում զինադադարի խախտման նոր դեպքերի կապակցությամբ և կոչ է արել կողմերին՝ ձեռնպահ մնալ բռնությունից:
«Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլոր կողմերին՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և կատարել Մինսկի համաձայնություններում ամրագրված պարտավորությունները,- հայտարարել է Ապականը:- Մենք, իհարկե, ակնկալում ենք երկարատև և համապարփակ հրադադար, ինչը թույլ կտա կանգնեցնել բռնության ալիքը, որն արդեն շատ կյանքեր է խլել և լուրջ վնաս հասցրել ենթակառուցվածքին»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)