Մի՞թե պատկան մարմինները չեն տեսնում «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի աղբանոցը. մաքրեք Հայաստանի մուտքը
ԱՐԽԻՎ
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Այս նկարները փաստում են այն մասին, թե որքանով են մեր պաշտոնյաներն անշահախնդրորեն սիրում մեր երկիրը և որքան են ջանք թափում, որքան են աշխատում թե՛ մեր հայրենակիցների, թե՛ օտարների մոտ Հայաստանի մասին հնարավորինս լավ տպավորություններ թողնելու ուղղությամբ:
«Զվարթնոցի» հարակից տարածքում, որի կողքով անցնում են ՀՀ նախագահից սկսած բոլոր պաշտոնյաները, մասնավորապես Երևանի քաղաքապետը, տարածքային կառավարման նախարարը, Արմավիրի մարզպետը, չեք տեսե՞լ այդ աղբանոցը, որի մեջ արածում են կովերը, չե՞ք մտածել, որ դա ձեր անտարբերության վկան է և Հայաստանի մուտքի աղբանոցը սին է դարձնում երկիրը սիրելու մասին ձեր բոլոր խոսքերը: Մի՛ խոսեք, այլ՝ գործե՛ք»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)