ԱԳ նախարարը կարևորել է ցեղասպանությունների կանխարգելման գործում Կանադայի կողմից գործադրվող ջանքերը
ԱՐԽԻՎ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 23-ին հանդիպել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրի հետ, ով Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Պատվիրակության կազմում է Կանադայի խորհրդարանի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Կանադայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում, և կարևորել է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում Կանադայի կողմից գործադրվող ջանքերը:
Նախարար Ալեքսանդրը նշել է, որ Կանադացի նախարարն իր համար մեծ պատիվ է համարում ն երկայացնելու Կանադայի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, և ընդգծել է, որ Կանադայի խորհրդարանի երկու պալատները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի, այդ համատեքստում բարձր են գնահատել Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք լրացուցիչ լիցք են հաղորդում հայ-կանադական հարաբերություններին: Հանդիպմանը քննարկվել է երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում փոխգործակցությանը։
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիս Ալեքսանդրը մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան